ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Վրեժ, ա՜յ Վրեժ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Վրեժ, ա՜յ Վրեժ
16.06.2013 | 00:21

Արամայիս Սահակյանին հրաժեշտ տալու օրը դու խոսք ու զրույցի մեջ մի բան ասացիր, որ էն ժամանակ ես ուշք չդարձրի, բայց հիմա դա վերհիշում եմ. «Վերջերս միայն այսպիսի տեղերում ենք հանդիպում,-ասացի,-լավ չէ, Վրեժ, հիմա էլ հո ամբողջ օրն աշխատանքի չես, մեկ-մեկ երևա, է՛լի, մանավանդ նոր գիրքդ էլ հլա չես տվել ինձ»: «Է՜հ, Հովո ջան, ինչ իմանաս մյուս այսպիսի առիթին ես էլ կլինե՞մ քեզ հետ, թե՞ դու կգաս ինձ ճանապարհելու»: «Արա, դե կորի, է՜»,-հազար անգամվա մեր հպանցիկ դիալոգների ոճով ասացի ես, ու արդեն քեզ ուրիշները մոտեցան, ես ուրիշներին մոտեցա՝ բարևելու:
Աստծու իմանալիք բանն է, երևի, ի՞նչ իմանայի, թե դրանից հետո էլ չենք հանդիպելու:

Դիտվել է՝ 4580

Մեկնաբանություններ